Հայաստանի ուշուի հավաքականը Լիոնում Եվրոպայի առաջնությունում նվաճել է 27 մեդալ՝ 14 ոսկի արդյունքով
Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությունում Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները նվաճել են 27 մեդալ, որից 14 ոսկե (13 սանդա, 1-ը՝ թաոլու մրցաձևում), 11-ն՝ արծաթե (8` սանդա, 3-ը՝ թաոլու մրցաձևում) , 2-ը՝ բրոնզե (սանդա):
Մեծահասակների պայքարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5-ական ոսկե ու արծաթե և երկու բրոնզե մեդալ։ Թաոլու ոճում Արտաշես Ալավերդյան – Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր: Սիրանուշ Ավագյան – Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր: Արտաշես Ավագյանը – Հունգար ոճի մեծահասակների ոսկե մեդալակիր, Դաոշու (լայն թուր) ոճում՝ արծաթե մեդալակիր:
Սանդա ոճում Գրիշա Ալիխանյան – պատանիների (45կգ) Եվրոպայի չեմպիոն: Սարգիս Երիցյան – պատանիների (48կգ) Եվրոպայի փոխչեմպիոն: Ֆելիկս Տերզիկյան – պատանիների (52կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Ալեքս Խաչատրյան – պատանիների (56կգ) Եվրոպայի չեմպիոն: Պավել Մանգասարյան – պատանիների (60կգ) Եվրոպայի չեմպիոն: Միքայել Ալավերդյան – պատանիների (64կգ) Եվրոպայի չեմպիոն: Կարոլինա Համբարձումյան – երիտասարդների (48կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Մանե Եգանյան – երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Ասպրամ Խոսրովյան – երիտասարդների (56կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյան – երիտասարդների (48կգ) Եվրոպայի չեմպիոն: Կարեն Սահակյան – երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն: Էրիկ Վիրաբյան – երիտասարդների (65կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Դավիթ Բաղդասարյան – երիտասարդների (70կգ) Եվրոպայի փոխչեմպիոն: Տիգրան Թովմասյան – երիտասարդների (75կգ) Եվրոպայի չեմպիոն: Գևորգ Բաղսասարյան – մեծահասակների (56կգ) Եվրոպայի փոխչեմպիոն: Ավանես Զաքարյանը – մեծահասակների (56կգ) Եվրոպայի չեմպիոն: Ժիրայր Պետրոսյան – մեծահասակների (60կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն: Հրանտ Թադևոսյան – մեծահասակների (65կգ) Եվրոպայի փոխչեմպիոն: Դավիթ Վարդանյան – մեծահասակների (70կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն: Տիգրան Գևորգյան – մեծահասակների (80կգ) Եվրոպայի փոխչեմպիոն: Գրիգոր Տոնիկյան – մեծահասակների (85կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Գառնիկ Գալստյանը – մեծահասակների (90կգ) Եվրոպայի փոխչեմպիոն: Վազգեն Մուրադյան – մեծահասակների (100+կգ) շրջանաձև մրցապայքի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 29 մարզիկով։ 24 մարզիկ հանդես էին գալիս Սանդա, իսկ 5-ը՝ Թաոլու մրցաձևում։ Հայաստանն առաջնությունում ներկայացված էր նաև մրցավարական անձնակազմով։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։
