Իշխան Սաղաթելյանի հետ քննարկվել են նախընտրական գործընթացներն ու ԱԱԾ զարգացման առաջարկները

Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններում «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պետ Իշխան Սաղաթելյանի հետ:

 

Քննարկվել են նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, այդ թվում՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված՝ Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները, որոնց շուրջ վերջնական կարծիք կձևավորվի առաջիկայում:

Share This