Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումներ է անցկացրել Կոտայքի մարզի մի շարք համայնքներում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․

«Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզի Քաղսի, Չարենցավան, Բյուրեղավան և Նոր Հաճն համայնքներում ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մարդիկ սպասում են վստահություն ներշնչող խոսքի, հստակ ծրագրի և պատասխանատու առաջնորդության։

Հայրենակիցների աջակցությունն ու վստահությունը մեզ ավելի են պարտավորեցնում շարունակել պայքարը հանուն խաղաղ, բարգավաճ Հայաստանի»։
Share This