Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհավորել է քաղաքացիներին Քաղաքացու օրվա առթիվ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ շիրակցիներ
Շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ։
Այս օրը բոլորիս համար է և հորդորում է արժևորել քաղաքացու մասնակցությունը հասարակական կյանքին, հարգել օրենքի գերակայությունը և գիտակցել, որ երկրի առաջընթացը հնարավոր է միայն համատեղ ջանքերի, փոխադարձ վստահության և համերաշխության պայմաններում։
Ժողովրդավարությունն այն համակարգն է, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կամքով, և յուրաքանչյուր քաղաքացի ունի հնարավորություն մասնակցելու երկրի կառավարմանը։ Հենց այդ կերպ էլ, յուրաքանչյուր քաղաքացի, իր ոլորտում կատարած բարեխիղճ աշխատանքի միջոցով դառնում է երկրի կայունության և զարգացման կարևոր օղակ։
Մեր պետությունն առաջին հերթին մարդիկ են՝ իրենց մտածելակերպով, իրենց պատասխանատվությամբ, իրենց առօրյա որոշումներով ու արժեքներով։
Շիրակի մարզը միշտ աչքի է ընկել աշխատասեր, դիմացկուն և հայրենասեր մարդկանցով։
Մեր Կառավարության ջանքերով ու քաղաքացիների ուժով են զարգանում համայնքները, կառուցվում ենթակառուցվածքները, լուծվում տասնամյակներով անտեսված խնդիրները և ձևավորվում ապագայի հանդեպ վստահությունը։
Թո՛ղ այս օրը լինի համախմբման և պատասխանատվության վերահաստատման հնարավորություն՝ կառուցելու խաղաղ, զարգացող Հայաստան։
Շնորհավոր մեր օրը` Քաղաքացու օրը։
