Ապրիլի 24․ հիշատակի օր, դասեր քաղելու և պետությունը ուժեղացնելու պատգամ

Այսօր Հայաստանում և Սփյուռքում ոգեկոչվում է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը։

 

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի դիպուկ բանաձևմամբ ապրիլի 24-ը խորհրդանշում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, ազգի հայրենակորույս, տարագիր զավակների հիշողությունը։

 

Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել, անվտանգային համակարգը, պետությունն ուժեղացնել, չպետք է թույլ տալ Հայրենիքը տանել աշխարհաքաղաքական ստրկության, իսկ ժողովրդին՝ կամազրկման:

 

Մեր միասնականությունն է գրավականն ազգային առաջընթացի, խաղաղ ու անվտանգ կյանքի…

Share This