Բելգիացի պատվիրակները ծանոթացել են ՀՀ ԱԺ շենքի պատմությանը և հետևել նիստերի ընթացքին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայաստանի համար կարեւոր այս օրերին մեր երկրում գտնվելու եւ տեղի ունեցող միջոցառումներին մասնակցելու համար։

Պետեր դը Ռուվերն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ուղում գտնվող Հայաստանում։

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական կապերին, երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։

Պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ շրջել են Ազգային ժողովի այգում, որտեղ տնկված է նաեւ Հայաստանի եւ Բելգիայի բարեկամությունը խորհրդանշող ծառը, ծանոթացել մեր երկրի օրենսդիր մարմնի շենքի պատմությանն ու հետեւել ընթացող հերթական նիստի աշխատանքներին։

Share This