Իրանն Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով անցման ռեժիմը

Իրանի ղեկավարությունը շարունակում է Օմանի ղեկավարության հետ քննարկել Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

«Բանակցությունները կենտրոնացած էին նավերի անվտանգ անցման համար արձանագրությունների և հատուկ մեխանիզմների տարբերակների մշակման վրա», – ասել է նա՝ մեկնաբանելով արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցն Օման, որը տեղի է ունեցել ապրիլի վերջին։

Բաղայիի խոսքով, այդ թեմայով բանակցությունները, հավանաբար, կշարունակվեն առաջիկա օրերին:

Share This