Փաշինյանը շրջայց է կատարել Արագածոտնի և Շիրակի մարզերում՝ ծանոթանալով զարգացման ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր այցելեցինք Արագածոտնի և Շիրակի մարզեր՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացվող կրթական, ենթակառուցվածքային և համայնքային զարգացման ծրագրերի ընթացքին։

 

Վարչապետի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, մարզպետներ Սերգեյ Մովսիսյանի, Դավիթ Առուշանյանի և համայնքապետերի հետ շրջայց ենք կատարել երկու մարզերի մի շարք համայնքներում և բնակավայրերում։

 

Արագածոտնի մարզում վարչապետն այցելել է վերակառուցված և նոր կառուցված մանկապարտեզներ ու դպրոցներ, ինչպես նաև ծանոթացել է ճանապարհաշինական և ինտենսիվ այգեգործության ծրագրերին։

 

Աշտարակ համայնքում վարչապետին ենք ներկայացրել Աշտարակ- Փարպի – Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի 11.5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

 

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 716 մլն դրամ:

 

Շիրակի մարզում վարչապետը շրջել է ջերմատնային տնտեսությունում, այցելել երիտասարդական կենտրոն և վերանորոգված ու նորակառույց կրթական հաստատություններ։

 

Վարչապետի վերջին կանգառը Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի նորակառույց կրթահամալիրն էր: Նիկոլ Փաշինյանը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

 

Վարչապետը կարևորել է կրթական միջավայրի բարելավումը, ուսուցիչների ատեստավորումը և հարկային կարգապահությունը՝ ընդգծելով, որ իրականացվող ծրագրերը հնարավոր են դառնում քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ։

Share This