Առաջին անգամ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից Հ1-ը ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն, ոչ թե կեսգիշեր

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի յուրաքանչյուր օր, 1,5 միլիոն նահատակ հայերի հիշատակը ոգեկոչելու նպատակով հարյուր հազարավոր հայեր այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ապրիլի 24-ի վաղ առավոտից սկսած՝ քաղաքացիների, քաղաքական, ռազմական, գործիչների, բարձրաստիճան պաշտոնյաների այցը տասնամյակներ շարունակ ուղիղ միացմամբ հեռարձակվել է նաև Հանրային հեռուստաընկերության կողմից։

Ambion.news-ի տեղեկություններով, սակայն, այս տարի ուղիղ եթերի ազդանշանն ապահովելու են մինչև կեսօր՝ 13։00-ն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև գործադիր, օրենսդիր մարմինների այլ ներկայացուցիչների կողմից բազմիս ընդգծվել է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չի համարվում ներկայիս իշխանության կողմից, ավելին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում հայտարարել էր․ «Բա չիմանա՞նք՝ 1.5 մլն զոհ է եղել, թե՝ ավելի քիչ կամ ավելի շատ է եղել, անունները չիմանա՞նք»

Share This