Հոլանդացի լրագրողները հետևել են Ֆրանսիայի առաջատար ավիակիրի երթուղուն՝ ընդամենը 5 եվրոյանոց սարքի միջոցով

Հոլանդացի լրագրողները կարողացել են հետևել Ֆրանսիայի ռազմածովային ուժերի առաջատար՝ Charles de Gaulle (R91) ավիակրի երթուղուն՝ ընդամենը 5 եվրո արժողությամբ Bluetooth ծրագրի միջոցով, որը թաքցված է եղել նամակի մեջ։

Սարքը, ուղարկված լինելով ռազմական փոստով, երկար ժամանակ հետևել է նիդերլանդական HNLMS Evertsen ֆրեգատի շարժին, որը ուղեկցում էր ավիակիրին Միջերկրական ծովում, մինչև այն հայտնաբերվել է։ Պարզվել է, որ թեև փաթեթները անցնում են ռենտգեն վերահսկողություն, նամակները չեն ստուգվում, ինչի շնորհիվ ծրագիրն աննկատ փոխանցել է նավի տեղակայման տվյալները։

Ծրագիրը հաջողությամբ ֆիքսել է ֆրեգատի երթուղին 2026 թվականի մարտին՝ Նիդերլանդներից մինչև Կրետե և Կիպրոսի ուղղությամբ, որտեղ ավիակիրն իրականացրել է դաշնակիցների պաշտպանությունը:

Աղբյուրը` ՀԵՆԱԿԵՏ

Share This