Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով  երկու փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչներ, ներարկիչներ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության հաջորդ դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները։ Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ նրանք Հրազդան քաղաքի Անդրանիկ Զորավարի փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել երկու երիտասարդի, որոնցից մեկը ձերբակալման ժամանակ գրպանից փաթեթ է նետել ծառի տակ։ Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է ընդհանուր 7,4 գրամ թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ։

Հրազդան քաղաքի բնակիչ երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։

Share This