Այս պահին դատարանում ընթանում է Ս․ Կարապետյանի աջակիցների կալանքի խափանման միջոցի հարցի քննությունը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցների կալանքի խափանման միջոցի հարցի քննությունը, այս մասին հայտնում են կուսակցությունից։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ էր բերման ենթարկվել։ Նրանցից 15-ի նկատմամբ,  ըստ նախնական տեղեկությունների,  տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել, իսկ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի  և Մայիս Բաղումյանի նկատմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը։

Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է  խուլիգանություն, իսկ Մասիս Բաղումյանը մեղադրվում է ոստիկանին դիմադրելու և խուլիգանության մեջ։

«Ուժեղ Հայաստան»-ը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում և իշխանությունների խուճապի դրսևորում։

Share This