Այս պահին դատարանում ընթանում է Ս․ Կարապետյանի աջակիցների կալանքի խափանման միջոցի հարցի քննությունը
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցների կալանքի խափանման միջոցի հարցի քննությունը, այս մասին հայտնում են կուսակցությունից։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ էր բերման ենթարկվել։ Նրանցից 15-ի նկատմամբ, ըստ նախնական տեղեկությունների, տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել, իսկ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի և Մայիս Բաղումյանի նկատմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը։
Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է խուլիգանություն, իսկ Մասիս Բաղումյանը մեղադրվում է ոստիկանին դիմադրելու և խուլիգանության մեջ։
«Ուժեղ Հայաստան»-ը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում և իշխանությունների խուճապի դրսևորում։
