Ապրիլի 19-ին ավտոերթով պայմանավորված մի շարք ճանապարհներին երթևեկությունը կսահմանափակվի
Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված` ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան բնակավայր տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Մասնավորապես, երթի մասնակից անձանց համար երթևեկությունը կթույլատրվի միայն ուղիղ, իսկ մյուս անձանց համար՝ միայն աջ ուղղությամբ, այնուհետև երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ երթևեկելի գոտիով։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է հետևել ժամանակավոր ճանապարհային նշաններին և վահանակներին։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-ից մինչև 14:00, նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
