«Առանց Քոչարյանի իշխանություն չի ձևավորվի»․ գրառման հեղինակն անդրադարձել է նախկին ընդդիմադիրների դիրքորոշմանը
2018 թվականի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսն էր։ Երևանի փաբերից մեկում զրույցի բռնվեցի երկու՝ այն ժամանակվա Նիկոլի իբր «վառ ընդդիմադիրների» հետ։ Երկուսն էլ խիստ քննադատում էին Նիկոլին, բայց երբ խոսքը հասավ Քոչարյանի կալանավորմանը, միաբերան պնդեցին, որ իրենք կդառնան ամենավառ հակաքոչարյանականները, եթե զգան, որ Քոչարյանի իշխանության վերադառնալու վտանգ կա։
Տղերքը խոսքը պահել են․ հիմա իսկապես ամենավառ հակաքոչարյանականներն են։ Քոչարյանի մասին այնպիսի ստեր են տարածում, որ անգամ հայտնի փեսու գործընկեր Նիկոլի մուտիտներն են մանկական խաղ թվում։
Շատերը բարկանում են, իսկ ես՝ մի տեսակ հանգիստ եմ։ Հիշում եմ նրանց խոսքը՝ իրենք հակաքոչարյանական են դառնալու այն պահին, երբ վտանգ տեսնեն նրա վերադարձի։
Նրանք լավ գիտեն, որ, առնվազն, առանց երկրորդ նախագահի՝ իշխանություն չի ձևավորվելու։ Հիմա քրտնաջան աշխատում են, բայց անօգուտ․ նրանց հանրային հեղինակությունը զրոյի է ձգտում։
Պատկերը վերցված է Բոխսի «Երկրային հաճույքների այգի» կտավից
