Այժմ՝ առանց Երևան մեկնելու․ նոր հնարավորություններ Նասիբյան կլինիկայում
Գյումրու Նասիբյան կլինիկան շարունակում է ընդլայնել իր ծառայությունների շրջանակը՝ հավատարիմ մնալով բուժառուներին տված խոստմանը։ Կլինիկայում իրականացվող արդիականացումները միտված են բարձրացնելու բժշկական ծառայությունների որակը և դրանք դարձնելու առավել հասանելի տեղում։
Վերջին ձեռքբերումը գերժամանակակից ռենտգեն սարքն է, որը հնարավորություն է տալիս ապահովել ավելի ճշգրիտ և արագ ախտորոշում։ Նոր տեխնոլոգիաների ներդրումը զգալիորեն բարձրացնում է հետազոտությունների արդյունավետությունը և նվազեցնում սպասման ժամանակը։
Կլինիկայի ղեկավարության խոսքով՝ նոր սարքավորումները հնարավորություն են տալիս տեղում իրականացնել այնպիսի միջամտություններ և հետազոտություններ, որոնց համար նախկինում բուժառուները հաճախ ստիպված էին մեկնել Երևան։ Սա ոչ միայն խնայում է ժամանակ, այլև նվազեցնում է հավելյալ ծախսերը։
Բացի տեխնիկական վերազինումից, կլինիկան աշխատում է նաև ծառայությունների ընդլայնման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ընդգրկվել պետպատվերի շրջանակում։ Այդ քայլը թույլ կտա ավելի մեծ թվով քաղաքացիների օգտվել բուժծառայություններից՝ սոցիալական ավելի մատչելի պայմաններով։
Նասիբյան կլինիկայում վստահ են, որ շարունակական զարգացումը և նորարարությունների ներդրումը կարևոր նախապայման են ժամանակակից և մրցունակ առողջապահական համակարգ ձևավորելու համար։
