ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ կապված 10 նավի թույլ չեն տվել ճեղքել շրջափակումը

ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին իրանական նավահանգիստների շրջափակումը սկսելուց վեր արդեն տասը նավի ստիպել են վերադառնալ Իրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):«Երկուշաբթի օրն (խմբ.՝ ապրիլի 13-ին) ամերիկյան շրջափակումը սկսելուց ի վեր տասը նավ հետ է դարձրել, և ոչ մի նավ չի ճեղքել շրջափակումը», – ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ օրերս իրանական բեռնատար նավը փորձել է շրջանցել ԱՄՆ-ի շրջափակումը։ Հորմուզի նեղուցի Բանդար Աբբաս նավահանգստից դուրս գալուց հետո այն նավարկել է Իրանի ափի երկայնքով, սակայն ԱՄՆ ռազմածովային ուժերի Spruance հրթիռային էսկադրային ականակիրը հաջողությամբ վերաուղղորդել է նավը, որը վերադարձել է Իրան։

«Իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող նավերի նկատմամբ շրջափակում սահմանելուց հետո ամերիկյան ուժերը դադարեցրել են Իրանի ծովային առևտուրը։

Ամերիկացի նավաստիները, ծովային հետևակայինները և օդաչուները մնում են իրենց դիրքերում և պատրաստ են գործել շրջափակումը խախտելու փորձ կատարող ցանկացած նավի դեմ», – նշվում է CENTCOM-ի մեկ այլ հաղորդագրության մեջ։

Share This