«ՀայաՔվե»-ն և Եվրախորհրդարանի պատգամավորները կիրականացնեն համատեղ ծրագրեր

«ՀայաՔվե» միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը և արտաքին կապերի հանձնախմբի ղեկավար Աննա Կոստանյանը, Եվրախորհրդարանի պատգամավոր Գերոլֆ Անեմանսի հրավերով պաշտոնական այցով Բրյուսելում էին, ուր հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Եվրախորհրդարանի «Patriots for Europe» («Եվրոպական հայրենասերներ») համաեվրոպական խմբակցության մի շարք ղեկավար անդամների և նրանց աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։

Մասնավորապես, հանդիպումներ են կայացել ֆրանսիական պատվիրակության պատգամավոր Վիրջինիա Ժորոնի, իտալական պատվիրակության ղեկավար Պաոլո Բորչիայի, պորտուգալական պատվիրակության պատգամավոր Տիագո Մորեյրա դե Սայի և բելգիական պատվիրակության ղեկավար Գերոլֆ Անեմանսի հետ։ «ՀայաՔվեի» պատվիրակությանն ընդունել է նաև բելգիական ընդդիմադիր «Ֆլամանդական շահ» կուսակցության նախագահ Թոմ վան Գրիկենը։

Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր:

Share This