Հայաստան մատակարարվող ռուսական բենզինը կթանկանա՞

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ազդեցության պատճառով նավթի և նավթամթերքի համաշխարհային գների աճը ֆոն է ստեղծում ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան արտահանվող ռուսական բենզինի և դիզելային վառելիքի թանկացման համար։ Սա «Open Oil Market» բիզնես հարթակի (նավթամթերքի և այլ հումքային ապրանքների առուվաճառքի համար նախատեսված մարկետփլեյս) հիմնադիր Սերգեյ Տերյոշկինի տեսակետն է, որը նա գրավոր ներկայացրել է Sputnik Արմենիային։

Ռուսական նավթամթերքի գնաճը, իհարկե, որոշ չափով կապված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, սակայն հիմնական պատճառը դեռ այլ է` ռուսաստանցի արտադրողներն ուզում են փոխհատուցել այն գումարները, որոնք վերջին մի քանի ամիսների ընթացքում բյուջե են վճարել այսպես կոչված դեմպֆերային մեխանիզմի շրջանակում։

Share This