Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը.

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը մտադրված է ակտիվորեն շահագործել Արցախի գրեթե բոլոր հանքերը։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած վերջին կարգադրությունը՝ Ադրբեջանում լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։ Փաստաթղթում շեշտվում է, որ այս ոլորտների զարգացումն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, և հատուկ ընդգծվում է նաև օկուպացված Արցախի այն հանքերի շահագործումը, որոնք ժամանակին կա՛մ չեն շահագործվել, կա՛մ լիարժեք չեն շահագործվել։

Թե ինչ հանքային պաշարներ ունի Արցախը, ինչն է արդեն շահագործվել և ինչի վրա կարող է կենտրոնանալ Ադրբեջանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ներկայացրել է աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Առաքելյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ընդերքը չափազանց բազմազան է։

«Արցախի տարածքի երկրաբանական կառուցվածքի բազմազանության պատճառով բազմազան են օգտակար հանածոները։ Հանդիպում են մետաղական և ոչ մետաղական հանածոների հարուստ տեսականի։ Արցախի տարածքում չկան վառելիքի արդյունաբերական նշանակության հանքավայրեր։ Բացակայում են նավթի և գազի պաշարներ, որոնց այլընտրանքային տեսակ կարող է հանդիսանալ քարածխի որոշ երևակումներ։ Արցախի Հանրապետության տարածքում քարածխի շերտեր հայտնաբերված են յուրայի և կավճի նստվածքների որոշ կտրվածքներում՝ Մաղավուզի հանքավայրում, Նարեշտարի երևակում և Քոլատակի երևակում։ Չնայած տարածքի փոքրությանը՝ Արցախին բնորոշ են նաև մետաղական օգտակար հանածոները։ Ինչպես գիտեք, մետաղաձուլությունը Արցախում հայտնի է դեռ շատ վաղուց։ Այդ են վկայում Խծաբերդի, Մեհմանայի հնագույն ձուլարանները»։ոսկու արդյունահանումը սովորաբար արդյունավետ է, բայց ամեն ինչ կախված է նպատակահարմարությունից ու ֆինանսական հաշվարկից։

Յուրի Առաքելյանի խոսքով՝ ոսկի արդյունահանելու դեպքում միշտ պետք է հասկանալ՝ արդյունահանողը կշահի՞, թե՞ ավելի շատ ռեսուրս կծախսի։ Այս իմաստով, նրա դիտարկմամբ, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը, հաշվի առնելով իր քաղաքականությունն ու ֆինանսական հնարավորությունները, կփորձի օգտագործել Արցախի ընդերքի ռեսուրսները։

Այսպիսով, Ալիևի ստորագրած փաստաթուղթն ու «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ զրույցում ներկայացված մասնագիտական գնահատականները ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է արագ տնտեսական շահագործման մեջ ներառել օկուպացված Արցախի ընդերքը՝ հատկապես կենտրոնանալով առավել եկամտաբեր հանքերի վրա»։

Share This