6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր չափի փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղշինկոմիտեի նախագահը
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հայտարարագրերը և պարզել մի շարք ուշագրավ տվյալներ նրա գույքի, եկամուտների և ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ։
Նշենք, որ Եղիազար Վարդանյանը 2024 թվականի մարտի 21-ին նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մարտի 22-ին։ Եղիազար Վարդանյանի աշխատանքային ուղին բավական ընդգրկուն է․
2004-2006 թթ․՝ ԵՃՇՊՀ դեկանի տեղակալ
2004 թ․-ից՝ դոցենտ
2006-2014 թթ․՝ համալսարանի աշխատակազմի ղեկավար
2014-2019 թթ․՝ ռեկտորի առաջին տեղակալ
2019-2020 թթ․՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
2020-2024 թթ․ մարտ՝ համալսարանի ռեկտոր
2024 թ․ մարտի 21-ից՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահԳույքը պաշտոնը ստանձնելու պահին ունեցվածքը
Ըստ հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վարդանյանն ունեցել է՝
Հողամաս Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում (ձեռք բերված 02/08/2011, գնմամբ),
Անհատական բնակելի տուն Երևանում (ձեռք բերված 25/04/2012, գնմամբ)։
Նա նաև ունեցել է՝
«Մերարմինվեսթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառություն՝ 27,109,152.5 դրամ,
Բանկային հաշիվներում՝ 940,171 դրամ,
Կանխիկ միջոցներ՝ 14,400 եվրո, 26,800 ԱՄՆ դոլար և 39,500,000 դրամ։
Եկամուտները պաշտոնը ստանձնելու պահին
Հայտարարագրված եկամուտները կազմել են ընդհանուր 6,112,093 դրամ, որից՝
5,038,353 դրամ՝ աշխատավարձ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ից,
1,073,740 դրամ՝ քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտ։
Վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 286,335 դրամ։
2024 թվականի տարեկան հայտարարագիր
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2024 թվականի ընթացքում Վարդանյանի ֆինանսական պատկերը զգալի փոփոխությունների է ենթարկվել։
Բանկային հաշիվներում տարվա վերջում առկա են եղել՝
201,271 դրամ,
2,817,061 դրամ,
120,825 դրամ։
Կանխիկ միջոցները կազմել են՝
24,900 ԱՄՆ դոլար,
19,500 եվրո,
30,800,000 դրամ։
