Հայ հանճարը, ով «կանաչեցրեց» ամերիկյան դոլարը 💵🇦🇲

Իսկ դուք գիտեիք,որ ամերիկյան դոլարի ամենաճանաչելի հատկությունը՝ կանաչ գույնը ստեղծվել է հայ հանճարի շնորհիվ:Իսկ այդ հանճարը Քրիստափոր /Խաչատուր/ Տեր-Սերոբյանն է:

 

1842 թվականին նա Կոնստանդնոպոլսից մեկնում է Ամերիկա՝ Եյլի համալսարանում բժշկություն և քիմիա սովորելու նպատակով: 19-րդ դարի կեսերին,ԱՄՆ-ում լուրջ խնդիր կար: Կեղծարարները հեշտությամբ կեղծում ու պատճենում էին թղթադրամները՝ օգտագործելով տվյալ ժամանակվա նորագույն լուսանկարչական տեխնոլոգիաները:

 

1854 թվականին,Տեր-Սերոբյանը հայտնաբերում է մի նոր քիմիական բանաձև և ստեղծում է այնպիսի մի ներկ,որը անհնար էր պատճենել կամ ջնջել առանց դղթադրամը վնասելու: Հենց այդ ներկի հիմքով էլ դոլարը ստացավ բոլորին հայտնի իր յուրօրինակ կանաչ գույնը ,որի համար ԱՄՆ կառավարությունը հայ հանճարին վճարում է 6000 դոլար հոնորար,որն այն ժամանակվա համար շատ մեծ գումար էր,ինչպես նաև արժանանում է ԱՄՆ կառավարության շքանշան:

 

Տեր-Սերոբյանի գյուտն արտոնագրում է 1854-ին, սակայն անվտանգության նկատառումներով արտոնագրի մասին ողջ տեղեկատվությունը մինչ օրս պահվում է հույժ գաղտնի:

 

Դոլարը թարգմանաբար կոչվում է «կանաչ թիկունք» և այդ անվանման հիմքում ընկած է հայ երիտասարդի քիմիական հանճարը:

Share This