Երբ իշխանությունը դառնում է հեգնող հետապնդող.Ռուբեն Մելիքյան
Քաղաքական հետապնդումը, բացի ապօրինություն լինելուց, նաև անբարոյական ու զզվելի վարքագիծ է։
Է՛լ ավելի զզվելի է, երբ քո իսկ հրահանգով մաքուր քաղաքական հետապնդման ենթարկվող կալանավորի նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ ես կիրառում (օրինակ՝ հաղորդակցվելու արգելք), հետո էլ ինքդ մտնում ես լայվ ու հեգնում ես, թե բա՝ «հաղորդակցվելու արգելքը չի նշանակում ուղերձի արգելք։ Վախում ե՞ս քննիչից – խի՞ չես լայվ մտնում»։
Դա երիցս զզվելի է։
