Այսօր ինքնասպան եղած անձը 4 օր առաջ էր կալանավորվել

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին լարված իրավիճակ է եղել այսօր: Նա հայտնել էր, որ մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։

Ambion.news-ին Քրեակատարողական ծառայությունից հայտնեցին, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

«Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտնաբերվել է ս.թ. մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում»,-հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից։

Share This