Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը լավ հիմք է ստեղծում տարածաշրջանի զարգացման համար․ Կոբախիձե
Տարածաշրջանում կայունության պահպանումը գերակա նշանակություն ունի։ Վրաստանը գոհ է տարածաշրջանում վերջին շրջանում նկատվող միտումներից։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստում։
Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ նշանակություն ունի։
«Այս ամենը մեզ համար շատ լավ հիմք է ստեղծում ավելի մեծ ուշադրություն դարձնելու մեր տարածաշրջանի ամրապնդմանն ու զարգացմանը», – հավելել է Կոբախիձեն։
