Ինչպե՞ս ենք վերականգնելու Հայաստանի տնտեսությունը և ի՞նչ ենք անելու փոքր բիզնեսի համար․ Թաթոյան
Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․
«Ինչպե՞ս ենք վերականգնելու Հայաստանի տնտեսությունը և ի՞նչ ենք անելու փոքր բիզնեսի (օրինակ՝ փաստաբանների, վարսավիրների, հաշվապահների, փոքր խանութների, սրճարանների) համար։
Մենք առաջարկում ենք պարզ ու հասկանալի լուծում՝ 2 փուլով։
Առաջին փուլ — թեթևացնում ենք բեռը
Այս փուլում պարզապես հետ ենք բերում այն, ինչ աշխատում էր։
Չեղարկելու ենք 2025-ից ուժի մեջ մտած փոփոխությունները, որոնք ծանրացրել են փոքր բիզնեսի կյանքը:
Դրա արդյունքում՝
փոքր բիզնեսը (փաստաբանները, վարսավիրները, հաշվապահները, փոքր խանութներ, սրճարանները և այլն) նորից կվճարի ավելի քիչ հարկ,
կվերանան անհասկանալի սահմանափակումները`
Մասնավորապես՝ մինչև 2025թ. փոքր բիզնեսը կարող էր ընտրել ավելի «թեթև» հարկային ռեժիմ, որի հնարավորությունը վերացվեց 2025թ. հունվարի 1-ից:
Երկրորդ փուլ — կառուցում ենք նոր, արդար համակարգ
Այստեղ արդեն համակարգային փոփոխություն ենք անում։Փոխում ենք գործող համակարգը՝ դարձնելով պարզ ու արդար.
Շրջանառության հարկի փոխարեն ներդնում ենք վաճառքի հարկ` 5%:
Այսինքն՝ ինչքան վաճառում ես, այդքանից հստակ 5% ես վճարում,
առանց բարդ հաշվարկների ու անորոշությունների:
Այսօրվա եկամտային հարկի 20% համահարթ հարկման փոխարեն ներդնում ենք պրոգրեսիվ (աճողական` 12-ից 28%) հարկման համակարգ:
Սա նշանակում է՝
ով քիչ է վաստակում՝ քիչ հարկ է վճարում,
ով շատ է վաստակում՝ ավելի բարձր տոկոս է վճարում,
փոքր բիզնեսում աշխատողների մեծ մասի համար հարկը լինելու է ավելի ցածր` մոտավորապես 12% կամ 18%, ոչ թե բարձր միասնական տոկոս:
Օրինակ՝ վարսավիրի, մատնահարդարի, սրճարանի աշխատողի, հաշվապահի կամ օնլայն ծառայություն մատուցողի համար
հարկային բեռը իրականում կթեթևանա։
Այսինքն՝ համակարգը սահմանում է սոցիալական արդարություն:
Դավիթ Անանյանն ասուլիսում ներկայացրել է «Միասնության թևերի» մոտեցումները` պրոֆեսիոնալ ու հիմնավորված վերլուծությամբ»։
