Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Lada»-ն․ ըստ վարորդների՝ պատճառը մերկասառույցն է եղել

Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Opel» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Տեղում վարորդները հայտնել են, որ ճանապարհը եղել է մերկասառույց և մշակված չի եղել աղ ու ավազի խառնուրդով։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը

Share This