ՌԴ-ն ավելի մատչելի և որակով ԱԷԿ կարող է կառուցել․ Պեսկով

Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցության մասով, այստեղ կան հին խորհրդային օբյեկտներ, որոնք, իհարկե, խորհրդային և ռուսական նախագծի օբյեկտներ են։ Այստեղ Ռուսաստանն, անշուշտ, ավելի մեծ կոմպետենցիաներ և ավելի մեծ մրցունակություն ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Երևանի և Վաշինգտոնի միջև միջուկային համագործակցության մասին։

Պեսկովի խոսքով՝ որպես միջուկային ոլորտում աշխարհի ամենաառաջադեմ երկիր, Ռուսաստանը կարող է դիմակայել միջազգային մրցակցության ամենաբարձր մակարդակին, եթե նման մրցակցություն պահանջվի իր գործընկերների կողմից։

«Ռուսաստանը կարող է առաջիկա տարիներին ապահովել ավելի լավ որակ՝ ավելի քիչ գումարով», – հավելել է նա։

Share This