Ռազմավիրական ճանապարհը և Անդրկովկասյան ավտոմայրուղին փակ են բոլոր փոխադրամիջոցների համար
Հյուսիսային Օսիայով անցնող Ռազմավիրական ճանապարհի մի հատվածում երթևեկությունը փակել են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։
Ճանապարհը փակել են Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման և անվտանգ անցում ապահովելու անհնարինության պատճառով։ Վլադիկավկազից դեպի Լարս երթևեկությունը՝ Ռուսաստանից դուրս եկող ուղղությամբ, փակ է փետրվարի 9-ի Մոսկվայի ժամանակով ժամը 23:25-ից մինչև հատուկ կարգադրություն։
Կեսգիշերից երթևեկությունը բոլոր փոխադրամիջոցների համար փակ է նաև Անդրկովկասյան ավտոմայրուղով։
Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը նույնպես որպես պատճառ նշել է եղանակի վատթարացումը։«Բուրոն բնակավայր-Ռոքի թունելի հյուսիսային պորտալ» հատվածը փակ է երկու ուղղություններով։
