Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստրը ներողություն է խնդրել Էփշտեյնի հետ ընկերության համար
Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտն ուրբաթ ներողություն է խնդրել սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրված ու ազատազրկված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր ընկերության համար․ գրում է Reuters գործակալությունը։
«Ներողություն եմ խնդրում այն իրավիճակի համար, որում ես ներքաշել եմ թագավորական ընտանիքին, մասնավորապես՝ թագավորին և թագուհուն»,- ասել է Մետտե-Մարիտը։
Էփշտեյնի գործով ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից անցյալ շաբաթ հրապարակված նոր փաստաթղթերի մեջ ներառված էր Մետտե-Մարիտի և Էփշտեյնի միջև էլեկտրոնային ծավալուն նամակագրություն։
Հիշեցնենք, որ սա վերջին շրջանում սկանդինավյան երկրի թագավորական ընտանիքին վերաբերող մի քանի սկանդալներից մեկն է․ շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Մետտե-Մարիտի ավագ որդին դատարանի առաջ կկանգնի 38 հանցագործության համար, այդ թվում՝ բռնաբարության։
