Թախմազյանն ու Ասատրյանը դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում

Ստեփան Ասատրյանը պահանջում է ճանաչել անվավեր Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնից իրեն կարգալույծ հռչակելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1042 Յայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում:

Գործը դատարան է ստացվել փետրվարի 5-ին և մակագրվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սիմա Աբովյանին։

Նմանատիպ բովանդակությամբ՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, դատական հայց է ներկայացրել նաև Արամայիս Թախմազյանը (Տեր Թադե)։

Նա պահանջում է իրեն վերականգնել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում և անվավեր ճանաչել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 2025 թվականի դեկտեմբերի 2-ի Հայրապետական տնօրինությունը։

Նրա հայցը դատարան է ստացվել փետրվարի 5-ին և մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին։

Share This