Սամվել Կարապետյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժզննում է անցնում
Բարերար Սամվել Կարապետյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժզննում է անցնում։ Այս մասին Ambion.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիաննա Գասպարյանը։
Փաստաբանը հստակեցրեց նաև, որ Կարապետյանը պարբերաբար բուժզննում է անցնում։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Կարապետյանը երկկողմանի թոքաբորբ է տարել տևական ժամանակ և չի ստացել համապատասխան բուժօգնություն, բացի այդ, բարերարի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։
Լիաննա Գասպարյանը նշեց, որ հիվանդությունները վերջնական չեն բուժվել, այդ իսկ պատճառով Կարապետյանը պարբերաբար անցնում է բուժզննում։
