Թրամփը շարունակում է փոխհատուցում պահանջել Հարվարդի համալսարանից

Վաշինգտոնի վարչակազմը Հարվարդի համալսարանից պահանջում է 1 միլիարդ դոլարի փոխհատուցում՝ խախտումների համար․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

 

«Մենք ներկայումս պահանջում ենք 1 միլիարդ դոլարի փոխհատուցում և ապագայում գործարքներ չենք ունենա Հարվարդի համալսարանի հետ»,- գրել է նա՝ Truth Social-ում։ Թրամփը համալսարանն անվանել է «խորապես հակասեմական» և հավելել, որ այն «օրենքի կոպիտ խախտումներ» է թույլ տվել։

 

Անցյալ տարի Վաշինգտոնի վարչակազմը պահանջել է փոփոխություններ կատարել համալսարանի քաղաքականության մեջ՝ հղում անելով հրեա ուսանողներին հակասեմիտիզմից պաշտպանելու անհրաժեշտությանը։ Այն նաև մի շարք այլ միջոցներ է ձեռնարկել համալսարանի դեմ։ Թրամփը, մասնավորապես, առաջարկել է այն որակել որպես քաղաքական կազմակերպություն և չեղարկել դրա՝ հարկերից ազատվելու կարգավիճակը։ ԱՄՆ Կրթության նախարարությունը հայտարարել է համալսարանին տրամադրվող 2.2 միլիարդ դոլարի դրամաշնորհների և 60 միլիոն դոլարի երկարաժամկետ պայմանագրերի սառեցման մասին։

 

 

Share This