Եթե արժանի ես, ինչո՞ւ ոչ. Արման Ծառուկյանը՝ հոր կարողության և թանկարժեք մեքենաների մասին

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանը One Night with Steiny փոդքաստի եթերում անդրադարձել է իր ընտանիքի ֆինանսական վիճակին և հոր կողմից տրամադրվող աջակցությանը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Մարզիկը նշել է, որ մեծ առավելություն է, երբ ընտանիքն ունի ֆինանսական կայունություն, ինչը թույլ է տալիս, օրինակ, հորից 500 հազար դոլար խնդրել նոր ավտոմեքենայի համար։ Ըստ Ծառուկյանի՝ դա նորմալ է, եթե մարդն իր աշխատանքով վաստակել է այդ իրավունքը։

«Տարբերություն կա պարզապես հոր գումարները վատնող, անբան ու երես առած տղայի և այն մարդու միջև, ով քրտնաջան աշխատում է։ Եթե դու գործով ես զբաղված, օգտակար բան ես ստեղծում, և հայրդ քեզ գումար է տալիս, ապա լիարժեք իրավունք ունես այն ծախսելու», – ընդգծել է մարտիկը
Share This