Հրաժարականի դիմումից հետո Հռիփսիմե Հունանյանը ներկա չէ Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ նիստին

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը ներկա չէ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո։

Հիշեցնենք, որ այսօր Հունանյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որում նշել էր, որ վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իր որոշ մտքեր քննադատության են արժանացել մի շարք քաղաքացիների կողմից, որի համար ներողություն է խնդրում։

«Որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:

Շարունակելու եմ ծառայել մեր պետությանն ու ժողովրդին` Հայաստանի Հանրապետության հզորացման կարևորագույն առաքելության ճանապարհին»․ – մասնավորապես նշել էր

Share This