Իրանական ավիաընկերությունները Երևանի ուղղությամբ 2 չվերթ են հետաձգել
Թեհրան-Երևան 2 չվերթ, որոնք նախատեսված էին այսօր, չեն կայանա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Երևան պետք է ժամանեին «Qeshm air» և «Caspian Airlines» ավիաընկերությունների օդանավերը։
Երկու չվերթն էլ չեղարկվել են իրանական ավիաընկերությունների կողմից։
Այս պահին պատճառները չեն նշվում։
