Զելենսկին խաղաղության հույս է հայտնել Ուիթքոֆի և Քուշների հետ զրույցում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսով զրուցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների ու նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
«Այսօր շատ լավ խոսել ենք նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Քննարկել ենք աշխատանքի որոշ էական մանրամասներ։ Կան լավ մտքեր, որոնք կարող են աշխատել հանուն ընդհանուր արդյունքի և շարունակական խաղաղության։ Հուսով եմ, որ այսօրվա մեր սուրբծննդյան պայմանավորվածություններն ու քննարկված մտքերը օգտակար կլինեն»,- գրել է Զելենսկին։
