«Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում բառիս ուղիղ իմաստով խնդիր է դրվել՝ քրեակատարողական հիմնարկները մարդկանցով լցնել
«Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում բառիս ուղիղ իմաստով խնդիր է դրվել՝ քրեակատարողական հիմնարկները մարդկանցով լցնել:
Պատկերացրեք հինգ ամսից ավելի է բանտում է գտնվում Սամվել Կարապետյանը և 53 քննիչներ, բազմաթիվ դատախազներ և մի շարք դատավորներ անտեսելով իրավունքն ու օրենքը հենց միայն կալանք են պահանջում ու ընտրում որպես խափանման միջոց: Իրապես այս գործում չկա ոչ մի տվյալ, ոչ մի հիմք՝ գործ չկա, բայց կա հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանք:
Ի դեպ` այն իբր նպատակը և այն իբր խնդիրները որոնք կարող են լուծվել կալանքով, ամբողջությամբ կարող են լուծվել այլ խափանման միջոցներով, բայց այլևս փաստ է, այլևս տևական հաստատված փաստ է, որ Հայաստանում քաղաքական պատվերի արդյունքում կիրառվում է միայն կալանքը: Հետևաբար կալանքը չի հանդիսանում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոց, այլ որոշվում է իրավունքից դուրս ըստ քաղաքական նպատակի»։
Փաստաբան Արամ Վարդևանյան, ամբողջականը՝ մեր ֆեյսբուքյան էջում
