ԶԼՄ․ Ամերիկացի գեներալները, հնարավոր է, Ռուսաստան այցելեն Թրամփի ծրագիրը քննարկելու համար

Ամերիկացի գեներալների խումբը, հավանաբար, Մոսկվա կմեկնի հաջորդ շաբաթվա վերջում՝ Վաշինգտոնի մշակած «խաղաղության ծրագիրը» Կրեմլի հետ քննարկելու համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Միևնույն ժամանակ շաբաթ օրը «Մեծ յոթնյակի» առաջնորդները և «Մեծ քսանյակի» այլ երկրներ կքննարկեն ԱՄՆ-ի մշակած ծրագիրը Յոհանեսբուրգում կայանալիք երկօրյա G20 գագաթնաժողովի շրջանակում, գրում է The Guardian-ը։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նախազգուշացրել է, որ խաղաղության այնպիսի համաձայնագիրը, որը խրախուսում է ներխուժումը, «շատ վտանգավոր» գլոբալ նախադեպ կստեղծի, տեղեկացնում է BBC-ն։

«Եթե պարզապես ենթարկվեք ագրեսիային, դուք նոր ագրեսիա կսադրեք», — ասել է նա՝ հավելելով, որ այլ երկրներում Ռուսաստանի օրինակով կարող է «ախորժակ» առաջանալ հարևան տարածքների նկատմամբ։

Share This