էսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորեն․  Էկոնոմիկայի փոխնախարարի պարզաբանումը

ՀՀ ներմուծված ղազախական ցորենի առաջին խմբաքանակը 4-րդ կարգի ցորեն է։

 

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է անասնակեր ներմուծվել, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը պատասխանեց, որ այդպիսի ցորեն էլ է պետք ՀՀ-ին, և զարմանքով ավելացրեց․ «Ժողովուրդ ջան, ի՞նչ կա էդտեղ․․․իհարկե, կարգ ներկայացված չէ, ասել են՝ ցորեն է գալիս։ Իսկ էդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չէ՞, ցորենը ցորեն չէ՞, կենդանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի՞ տալիս»։

 

Էդգար Զաքարյանն ամենակարևորը ճանապարհների դիվերսիֆիկացիան է համարում։

 

«Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա լավ է, էսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորեն, դա էլ արդեն կյանքը ցույց կտա»,- ասաց նա։

 

Փոխնախարարը նշեց նաև, որ ի սկզբանե էլ ասել են, որ հացի խնդիր չկա, սոված չենք եղել, չենք լինի, բայց ճանապարհների դիվերսիֆիկացիան կարևոր բան է։ Հարցին, թե ինչո՞ւ չեն ասել, որ 4-րդ կարգի է ցորենը, նախարարի տեղակալն ասաց․ «Իսկ ինչո՞ւ պետք է շեշտեին»։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է հայ սպառողներին ամսական մատակարարել մոտավորապես 15,000-20,000 տոննա հացահատիկ: Հոկտեմբերին Ղազախստանի հացահատիկի օպերատորը ստորագրել է երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր, որը վերաբերում է հայ սպառողներին հացահատիկ մատակարարելուն: Փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ դասի աղացման ցորենից, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուր, այնպես էլ կենդանիների կեր արտադրելու

Share This