Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալդյան խախտել է հանրային պաշտոն զբաղեցնելու  վերաբերյալ օրենքի պահանջները. ԿԿՀ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի վերաբերյալ եզրակացություն է հրապարակել, համաձայն որի՝ վերջինս խախտել է հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները։

1․ Հանձնաժողովն ուսումնասիրել է Հակոբ Շահգալդյանի 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի տվյալների ստուգման արդյունքում պարծել է, որ հայտարարագրի և ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում առկա տվյալների համաձայն՝ Հակոբ Շահգալդյանը 1998 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի ապրիլի 11-ը հանդիսացել է «Հակոբ Շահգալդյան» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերերը։

2․ 2024 թվականի օգոստոսի 15-ին Հակոբ Շահգալդյանը քաղաքացի Արա Հրանտի Մխիթարյանի հետ կնքել է շարժական գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով «Հակոբ Շահգալդյան» ՍՊ ընկերությունում ունեցած իր 100% բաժնեմասը 3 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման է հանձնել Արա Հրանտի Մխիթարյանին։

Հանձնաժողովը 2025 թվականի մարտի 07-ին գրությամբ դիմել էր Հակոբ Շահգալդյանին՝ պահանջելով ներկայացնել պարզաբանում՝ պայմանագրի՝ ֆիզիկական անձի հետ կնքման առնչությամբ, ինչպես նաև տեղեկատվություն՝ «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում Հակոբ Շահգալդյանի բաժնեմասի՝ հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ առկա պայմանագրեր կամ պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ։
Հակոբ Շահգալդյանը ներկայացրել է պարզաբանում և նշել է, որ 2024 թվականի օգոստոսի 15-ին Արա Մխիթարյանի հետ կնքել է նոտարի սեղանամատյանի շարժական գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով վերջինիս երեք տարի ժամկետով կառավարման է հանձնել իր բաժնեմասն ամբողջությամբ։

Քննության արդյունքում, ի վերջո, Հանձնաժողովը եզրակացրել է, որ

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի կողմից խախտվել են հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները։

Share This