Հայաստանը 7 ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում. Աշոտ Մովսիսյանը՝ ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Մ23 տարեկանների գերծանր քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացրեց Աշոտ Մովսիսյանը: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 160 կգ, 165 կգ, 168 կգ: Այս վարժությունում Մովսիսյանը բրոնզե մեդալակիր էր: Հրում վարժությունում մեր ծանրորդ գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ: Այս ձևում նա առաջինն էր:
Երկամարտի 384 կգ արդյունքով Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններն ավարտված են: