Պոստեկօգլուն հեռացվել է «Նոթինգհեմ Ֆորեսթ» ՖԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնից
Ավտրալիացի մասնագետ Անգե Պոստեկօգլուն հեռացվել է անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
Մարզիչը ակումբում անցկացրել է ընդամենը 39 օր, իսկ «Նոթինգհեմ» չի կարողացել 8 խաղերում հաղթանակ տանել։
Քիչ առաջ ակումբն իր հարկի տակ 0-3 պարտվեց «Չելսիին»։
