Քպ-ականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները

Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՀ արտաքին հետախուզության պետ Քրիստիննե Գրիգորյանն այսպիսի հայտարարություն է արել. «Մենք գնահատում ենք, որ այս պահին Հայաստանի նկատմամբ անվտանգային և ռազմական սպառնալիքները շատ ցածր են՝ համեմատած մի քանի ամիս, մի տարի առաջվա հետ»։

 

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաշինյանն ու թիմը դիլետանտ մոտեցում ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ ՀՀ-ն Արցախի կորստից հետո ռազմական առումով դարձել է ավելի խոցելի։ Արցախը Հայաստանի ու հատկապես Սյունիքի վահանն էր։ Փաշինյանի կողմից Արցախը հանձնելուց հետո ՀՀ-ն աստիճանաբար վերածվում է failed state-ի՝ դեմոգրաֆիական, ռազմական, տնտեսական և անվտանգային առումներով»:

 

 

«Եթե Բաքուն ցանկանում է խաղաղություն, ապա ինչո՞ւ է ավելացնում ռազմական բյուջեն՝ գնում է նոր զինատեսակներ, Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ խորացնում է ռազմա-քաղաքական կապերը»,-հարց է բարձրացնում ալիքն ու նշում, որ Փաշինյանն ու թիմը չեն կարողանում ադեկվատ գնահատել ՀՀ-ի շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, իսկ երկրի ներսում սպասվում է սոցիալական պայթյուն՝ գնաճը չի դադարում, իսկ ՀՀ քաղաքացիների եկամուտները չեն աճում. «Եթե Փաշինյանն ու թիմը 2026 թվականին մնացին իշխանության, ՀՀ-ին սպասում է Արցախի ճակատագիրը»։

Share This