Դեսպան Արզումանյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցերին, նախանշել են գործընկերության հետագա ուղիները։

Share This