Ցանկապատ» ներկայացման մասին Փաշինյանի դիտարկումներն ու Մկրտիչ Արզումանյանի արդարացումները մեծ աղմուկ են բարձրացրել
Համացանցում մեծ աղմուկ են բարձրացրել Նիկոլ Փաշինյանի դիտարկումները «Ցանկապատ» ներկայացման մասին և դերասան Մկրտիչ Արզումանյանի՝ Փաշինյանի առջև արդարանալու փորձերը։
Նախօրեին ներկայացումը դիտելուց հետո Փաշինյանը դերասաններին, այդ թվում Մկրտիչ Արզումանյանին, ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։
«Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ, ոչ թե քանդել այն։ Երբ ցանկապատը քանդում ենք, Հայաստանը ոտքի տակ է հայտնվում։ Գնացեք Կիրանց ու տեսեք՝ ոնց է դրվում ցանկապատ եւ կառուցվում Հայաստան»,– ասել է Նիկոլ Փաշինյանը դերասանների հետ զրույցում։
