Հրուշ Աճեմյանը կիսվել է իր և Սուպեր Սաքոյի համատեղ լուսանկարներով և հայաստանյան տպավորություններով

Հրուշ Աճեմյանն ու Սուպեր Սաքոն ամռան վերջին ամիսն անկացրին Հայաստանում։ Այս ընթացքում Հրուշը միացավ Ջենիֆեր Լոպեսի թիմին՝ կատարելով երգչուհու դիմահարդարումը երևանյան մենահամերգին, Սուպեր Սաքոն ելույթ ունեցավ Արկադի Դումիկյանի մենահամերգին, նրանք միասին եղան նաև հարևան Վրաստանում։

Հրուշը հավաքել է այդ բոլոր հիշողությունները մեկ ընդհանուր հրապարակման մեջ:

 

«Նկարում չի երևում փշաքաղությունը։ Հայաստան, դու ավելի բարձր էիր, քան բարձրախոսները»,-Instagram-ում հրապարակած լուսանկարների ու տեսանյութերի շարքը մակագրել է ամերիկահայ դիմահարդարը։

Համատեղ կադրերում Սուպեր Սաքոյի դեմքը չի երևում, բայց Հրուշը չի թաքցրել նրան՝ նկարների վրա նշելով նրա ինստագրամյան էջը։

Share This