Պապը թոռնուհուն մոռացել է դրսում՝ ձմռան ցրտին
Ռուսաստանի Բուրյաթիայի բնակիչը փրկել է երեքամյա երեխային ցրտահարվելուց։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հավելելով, որ երեխային մոռացել էր դրսում նրա պապը, ով այդ ժամանակ եղել է հարբած։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, Զաիգրաեւո- Ուլան-Ուդե մայրուղու մոտակայքում, ոչ շահութաբեր այգեգործական ընկերության տարածքում։ Երեխան ցրտահարությամբ տեղափոխվել է հիվանդանոց։
