ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու՝ Շանթ Բագրատյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քննչական կոմիտեից Ambion.news–ին հայտնեցին, որ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. նախաքննություն է ընթանում։ Նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալված անձինք այս պահին չկան։

Ավելի վաղ 168.am կայքը գրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին ծեծի են ենթարկել մի քաղաքացու, ով պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան:

Share This