Սահմանվեց Ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում սահմանեց Ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն օրենքի հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կատարելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը ոստիկանության պետի հրամանով իրավասու է օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար գործադրելու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ տեխնիկա, որի ցանկը սահմանում է Կառավարությունը։

Այդ հիմքով էլ ընդունվել է այս որոշումը։

Share This